Ներքին 20 րոպե առաջ - 09:05 04-11-2026

ՔՊ-ական մի պաշտոնյա. ծնվելուց հետո հաջորդ իրադարձությունը` 37 տարի անց

Երբ ասվում է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կադրային բանկը գտնվում է անմխիթար վիճակում, առաջին հայացքից կարող է թվալ չափազանցված է, սակայն պաշտոնյաների կենսագրությունների դետալային դիտումը փաստում է ասվածը։

Օրինակ` Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կարևորագույն բաժիններից մեկի` Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը հանձնվել է Շուշանիկ Հարությունյանին:



Պաշտոնյայի կենսագրությունը սկսվում է նրա 1983 թվականի ծնունդով, իսկ կենսագրության հաջորդ իրադարձությունը թվագրվում է 2020 թվականով, երբ Հարությունյանը արվեստի դպրոցում եղել է տնտեսվար։

Այնուհետ կարիերայի սրընթաց աճ` երեք տարվա ընթացքում` առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, այժմ բաժնի պետ։ Սովորաբար մարդիկ կարիերայի նման աճ ունենում են տասնամյակների ընթացքում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են