Ներքին 1 տարի առաջ - 21:25 13-08-2025

5 տարի է կըսեն՝ հաջորդ տարի կսարքենք ձեր փողոցը, ըդպես էլ հաջորդ տարին չեկավ. գյումրեցի

Գյումրիի ավստրիական թաղամասը արդեն մի քանի տարի է ասֆալտի երես չի տեսել, բայց փոխարենը` երբեմն-երբեմն խճապատում են, կարկատաններով վերականգնում ասֆալտը։

Ավստրիական թաղամասի բնակիչ Գոռ Թորոսյանն ասում է`5 տարի է կըսեն՝ հաջորդ տարի կսարքենք ձեր փողոցը, ըդպես էլ հաջորդ տարին չեկավ։

«Փողոցները քանդել են, ջրագծերը փոխել, ու խայտառակ վիճակը սկսվել է։ Կոնկրետ մեր թաղամասը՝ Ավստրիականը, ամեն տարի կտորներով ասֆալտապատել են, մինչև 21 թիվը շատ լավ է եղել վիճակը։ 21 թ. հետո 58 թաղամասն էլ մերի հետ խայտառակ վիճակ է, թե Սամսոնյանի ժամանակ կզանգեինք քաղաքապետարան կամ պատասխանատուներին, մեկ-մեկ տեխնիկա կուղարկեին, ժամանակավոր լուծում կտային։ Մաքսիմում 15-20 օր կտևեր ժամանակավոր աշխատանքի արդյունքը, իսկ հիմա դա էլ չկա։ 2-3 ամիս քաղաքը չուներ ղեկավար, դրանից առաջ մոտ 2- 3 ամիս առաջ էին հարթեցրել: Մեքենաները մայթերով կքշենք, շենքի բնակիչները մայթերին մեծ քարեր կդնեն, որ մեքենաները հնարավոր չեղնի մայթով քշել։ Հատվածներ կան, մայթով էնքան են քշել, որ մայթը չի երևա, փողոցին հավասար է։ Իրոք անհնար է մեքենա վարելը, կամ ոտքով քայլերը․ կա՛մ ցեխ է, կա՛մ ահավոր փոշի, կա՛մ էլ սառույց»,-ասում է Ավստրիական թաղամասի բնակիչ Գոռ Թորոսյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը