Արտաքին 1 տարի առաջ - 13:40 24-05-2025

Մերցը Չինաստանին կոչ է արել աջակցել Ուկրաինայում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Գերմանիայի կառավարությունից նշել են, որ զրույցի ընթացքում կանցլերը կոչ է արել Չինաստանի նախագահին՝ աջակցել Ուկրաինայում հրադադարի արագ հաստատմանն ուղղված ջանքերին։ Չինաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի նախագահի հետ զրույցից հետո հայտարարել էր, որ Փարիզը և Պեկինը հավատարիմ են Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Պեկինի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հետևողական է, պարզ ու թափանցիկ։

Նախարար Վան Ին կոչ էր արել միջազգային համաժողով կազմակերպել «բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ և խաղաղության բոլոր առաջարկների արդար քննարկմամբ»։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ձեզ գուցե հետաքրքրի