Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:23 23-05-2025

Մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք. Սամվել Բալասանյանի որդու պատասխանը

Հայտնել էինք, որ այսօր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սև բերդի թեմային, ասել էր. «Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց «Սև Բերդը» ինքը սարքել է, գիտեք ինչ կա, ինչ-որ ճիշտն է, ճիշտը պիտի ասել։

Էդ ավիրվածությունը ինքը սարքել է, ուղղակի դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը ինքը գնել է, գնել է անհատից, մասնավորից, ես դա հստակ գիտեմ։ Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում ընդհանրապես, իր ապրածը, ինչ-որ արել է իմ նկատմամբ, չեմ հարգում, բայց ինչ-որ ճիշտն է, ճիշտն եմ ասում, նմանատիպ կառույց, որ կառուցել է, հանրապետությունում չկա, էդ էլ ասեմ ձեզ, բայց որ դիմացի կանաչների մեջ շենք-շինություններ է կառուցել, այ, դա ուրիշ բան է»,- ասել էր Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանի հահյտարարությանը պատասխանել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը։

«Առանձին առանձին հարցազրույցներ չտալու համար որոշեցի այս կերպ անդրադառնալ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը՝ Սամվել Բալասանյանի և «Սև բերդի» հետ կապված: Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք: Գյումրիում, Շիրակի մարզում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում Սամվել Բալասանյանի վայելած հարգանքի մասին, կարծում եմ, բոլորը գիտեն: Մենք պարզապես չենք էլ բարձրաձայնում հարգում ենք Վարդան Ղուկասյանին թե՝ ոչ, նախընտրում ենք լռել՝ դուրս գալով ներկայիս քաղաքական տրամաբանությունից»,- գրել է Բալասանյանը։

Նա նաև շեշտել է, որ «Սև բերդի» մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես, թե ինչ հոյակերտ կառույց է ստացել Սամվել Բալասանյանը՝ աղբավայրի վրա:

«Ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք. «Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Վարդան Ղուկասյանի, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և ՀՀ դատախազության տեսակետները կարծես թե համահունչ են: Հույս ունեմ, ավելին՝ ներքին վստահություն ունեմ, որ այդ համընկնումը պատահական է»,- ասել է Սամվել Բալասանյանի որդին։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո