Նորվեգիայում NCL Salten անունը կրող 135 մետրանոց կոնտեյներային նավը շեղվել է իր ուղղությունից և մխրճվել է նավամատույցի մեջ, այնուհետև հասել բնակելի տան այգի։ Նավը ուղևորվում էր Օրկանգ քաղաք, երբ տեղի է ունեցել միջադեպը։
Տեղի բնակիչը պատմել է, որ արթնացել է և տեսել, թե ինչպես է հսկա նավը կանգնած իր տան այգում։
«Եթե նավը հինգ մետր ավելի հարավ շարժվեր, այն կհայտնվեր ննջասենյակում», — ասել է տան տերը։
Նավի վրա գտնվել է 16 անձ, և բարեբախտաբար, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տարածքը ժամանակավորապես փակվել է անվտանգության նկատառումներով, դեպքի պատճառները ուսումնասիրվում են։