Ուղիղ եթեր
Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին
copy image url

Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին

Ներքին 1 ամիս առաջ - 16:00 23-05-2025
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ աուտիզմ ունեցող Դավիթը «Վերջին զանգ»-ին չի մասնակցել։

Միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է տղայի մայրը՝ Սյուզի Շալունցը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«ԻՄ ՈՐԴԻՆ ՉԲԱՐՁՐԱՑԱՎ ԲԵՄ....

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՈՒՔ ՉՀԱՍԱՔ ՆՐԱ ԱՇԽԱՐՀ։

Այսօր իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր....Բայց նա չմասնակցեց։

Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան` բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ....Բայց այդ օրն եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։

Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայները ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել։

Դավիթն ունի աուտիզմ։ Բայց այս պատմությունը աուտիզմի մասին չէ միայն։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր` ո'չ դպրոցին, ո'չ հասարակությանը։

Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր։

Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ. ես էլ պատրաստ չէի։ Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։

ԵՎ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչու՞։

Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ <<ներառականություն>> բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են << ընդհանուր>> չափորոշիչներին։ Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է << ներառման>> մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։

Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։

Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ։

Սիրով և պատասխանատվությամբ` Դավիթի մայրիկ»։

Ամենից շատ դիտված

20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
21:04 Ընձի հեչ մարդ չի կռնա արգելե, որ խոսամ, ես փոքրուց ճարպիկ եմ եղել. Սարիկ Մինասյան
21:52 Նիկոլը մի ձեռքով քրեական գործեր է հարուցում, մյուսով՝ հրում դեպի Աննայի հիմնադրամի ու ՔՊ կզարանի դռները
21:38 Այս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
22:37 Գնացքը Նորագավիթում հարվածել է խոշոր եղջերավոր անասունին՝ կովին, որը սատկել է