Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:41 23-05-2025

Պայքարելու ենք մինչև վերջ․ չարենցավանցիները պահանջում են վերադարձնել անձնագրայինը

«Քանի որ հարցը դեռ լուծված չէ, պայքարելու ենք մինչև վերջ։ Մենք այն մարդիկ ենք, որոնք միշտ իրենց խոսքի տերն են եղել, և մեր համայնքին ուզում ենք վստահեցնել, որ շարունակելու ենք պայքարը և այս գործը հասցնելու ենք հաղթական ավարտի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հետ ենք բերելու անձնագրային բաժինը» նախաձեռնող խմբի անդամներից մեկը։

Չարենցավանի և շրջակա գյուղերի բնակիչները շարունակում են պայքարը՝ պահանջելով վերադարձնել իրենց քաղաքում գործող անձնագրային բաժինը, որը անցյալ տարի տեղափոխվել է Հրազդան։

Նախաձեռնող խմբի անդամները իրենց պայքարը սկսել են դեռ անցյալ տարի, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ Չարենցավանի և հարակից հինգ գյուղերի բնակիչներն այսուհետ պետք է անձնագրային ծառայություններ ստանան Հրազդանում։

Այս որոշումն առաջացրեց բնակչության դժգոհությունը։ Բողոքի առաջին քայլերից մեկը եղավ ստորագրահավաքը, որի ընթացքում հավաքվեց շուրջ 10 հազար ստորագրություն։ Այս նախաձեռնությունը ուղեկցվեց նաև հանրային ցույցերով և հանդիպումներով տեղական իշխանությունների ու պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ։ Սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել։

Օրեր առաջ Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, անդրադառնալով քաղաքացիների բողոքներին և չլուծված հարցերին, նշել են, որ հարցի լուծման ձևաչափը պետք է որոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացիների հաջորդ քայլը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին դիմելը։ Նրանք պատրաստվում են գրավոր նամակով ներկայացնել իրենց մտահոգությունները և պահանջները։

«Կուսակցության ցանկացած անդամ, երբ գա Չարենցավան, այս հարցը անպայման դրվելու է նրա առաջ»,- նշեց նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Հակոբյանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում