Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:14 27-04-2022

Վճռական պայքարելու ենք այնքան, մինչև չարիքը վերանա մեր երկրից. Վահագն Չախալյան

«Ազատագրական շարժման» անդամներն այսօր Հանրապետության հրապարակում իրազեկման ակցիա էին իրականացնում, որի ընթացքում շարժման անդամ Վահագն Չախալյանն ասաց, որ մարդկանց քանակը հավաքին կարևոր չէ, այլ որակը։

«Եթե խնդիրը լուծելու համար բավարար վճռականություն ցուցաբերենք, բավարար համարձակություն ցուցաբերենք, ապա մենք այս խնդիրը լուծելու ենք։ Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, ապա մենք դրանց դեմ վաղուց էինք պայքարել, արել ստորագրահավաք։ Մենք մեր ստորագրահավաքը շարունակում ենք, և դրան զուգահեռ իրազեկման ակցիաներ, և էական չէ, թե քանի հոգով դուրս կգանք փողոց։ Կարևորն այն է, որ վճռական գանք, կանգնենք այնքան ժամանակ, մինչև այս չարիքը վերանա մեր երկրից։ Ուրեմն՝ «Զարթնի՛ր, հա՛յ, նահանջե՛լ չկա»։ Այստեղ հավաքվել են այն վճռականները, որոնք ուզում են կերտել հայոց պատմության նորագույն ժամանակաշրջաններից մեկը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում