Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:37 23-05-2025

Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն են համատեքստից կտրում ու իրենց տգետ, պարտվածի, խեղկատակի խոսույթով շուլալում

Դավիթ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ը ճամարտակի իրենց բերաններն են առել: Հիմա էլ դա են համատեքստից կտրում, իրենց տգետ, իրենց պարտվածի, իրենց խեղկատակի խոսույթով շուլալում, թե` բալեք, էս է` Թումանյան պապիկից ձեզ նորաձև խոսույթ եմ բերել:

Նորաձև,...ըմմմ քանի որ թումանյանի ոսկին ու ադամանդը շուլալել եմ իմ մարմնաշարժությամբ, ծղրտոցներով, բարբաջանքով...

ԲԱՅՑ ես ահա` երախտապարտ եմ սրանց. արդեն քանի-քանի մարդ ինադի է ընկնում ու կարդում: Ինադի է ընկնում ու պարզում` Թումանյանը դա չի գրել, այդ չի ասել, Խորենացին ճիշտ հակառակն է ասել, Մաթևոսյանը...

- Նրանք բոլորը, նրանք բոլորեքյան` այս ազգի ու այս պետականության հաղթանակների, հաղթահարման - մեր բազմադարյան փշոտ ճանապարհին շաղ եկած ստահակների-ճամարտակների-ուրացողների լարած դավաճանության և ուրացման որոգայթների ոչնչացման գաղափարակիրն են եղել, իշխաններն են եղել ու արքաները մեր դժվար ճանապարհի: Եվ իրենցով մենք կանք, ու առանց իրենց մենք չկանք:

Եվ հենց այդ է, որ հիմքերին են խփում, արմատներին են կացին զարկում:

Իհարկե մեծագույն գռեհկություն ու լպիրշություն է պահանջվում նրանց անունից ու խոսքով հակոտնյա, թշնամական խոսույթ շատրվանելու համար:

Բայց դե... Քրիստոսի անունից, Քրիստոսին բերանն առած քանի-քանի բյուր ու միլիոն մարդասպան ու անաստված է տարփողել, թե ինքն է ահա մարգարե և գուցե` տիրոջ երկրորդ գալուստն էլ ինքն է»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են