Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:06 20-10-2022

ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի Հայաստանին համատեղ աջակցություն տրամադրելու առաջարկները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդն առաջիկայում կքննարկի համատեղ քայլերով Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկվում է մոտակա ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Ենթադրվում է, որ կայանալիք նիստի ընթացքում Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները: Եվ պետք է նաև քննարկեն Երևանին օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին:

Այս հարցով պաշտոնական տեղեկատվություն, ես կարծում եմ, կտրամադրվի ՀԱՊԿ քարտուղարության կողմից, մենք էլ կկիսվենք տեղեկատվությամբ»,- ասել է Զախարովան:

Լրագրողի հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է քննարկեն և համաձայնեցնեն այդ հարցը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կոլեկտիվ են ընդունվում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը