Արտաքին 3 տարի առաջ - 14:50 25-01-2023

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

Այսօր՝ հունվարի 25-ին կկայանա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը նախագահում է այդ երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Անկարայի նախագահական նստավայրում կայանալիք ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տարածաշրջանային և ազգային անվտանգության ռազմավարական հարցեր։

Հաղորդվում է, որ անվտանգության խորհրդի անդամներն առանձին կշոշափեն Շվեդիայում տիրող իրավիճակը, որտեղ վերջերս գործողություններ են տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղուրանի դեմ։ Անվտանգության խորհուրդն այս գործողությունների համատեքստում կքննարկվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումները։

Նիստի ընթացքում առանձնահատուկ կերպով կընդգծվի ահաբեկչության դեմ պայքարի թեման՝ այդ թվում նաև Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում իրականացվող գործողությունների լույսի ներքո։ Բացի այդ տեղի կունենա

Առանձնահատուկ շեշտադրում է արվելու ահաբեկչության դեմ պայքարի թեման, այդ թվում՝ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում իրականացվող գործողությունների լույսի ներքո։ Բացի այդ տեղի կունենա մտքերի փոխանակում «Pençe» հակաահաբեկչական գործողությունների, Սիրիայի տարածքից Օնջուփընար սահմանային անցակետի ահաբեկիչների գնդակոծման, ինչպես նաև Դամասկոսի հետ վերջին 12 տարում առաջին անգամ սկսված երկխոսության ընթացքի վերաբերյալ։

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգային մեկ այլ կարևոր հարց է լինելու Հունաստանի գործողությունները, որը Անկարայի պնդմամբ՝ ապօրինի կերպով զենք է տեղակայում Էգեյան ծովի կղզիներում, որոնք, ըստ միջազգային պայմանագրերի, համարվում են ապառազմականացված գոտիներ։ Նիստի ընթացքում մտքերի փոխանակություն տեղի կունենա նաև Էգեյան և Արեւելյան Միջերկրական ծովերում, այդ թվում՝ Կիպրոսում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվի Ուկրաինայի հարցը՝ այդ թվում նաև հացահատիկային միջանցքի նախաձեռնությունը։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն Թուրքիայի խաղաղ միջնորդական նախաձեռնությունները, ինչպես նաև հումանիտար օգնության մատակարարման ու Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի հասնելու հարցերը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո

Ձեզ գուցե հետաքրքրի