Երևան +17°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:29 20-10-2022

Պուտինի՝ Բեռլուսկոնիին նվիրած օղին կարող է խախտել պատժամիջոցները

Օղին, որը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան նվիրել է ծննդյան օրվա առթիվ, կարող է խախտել Եվրամիության սահմանափակումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:

«Եվրամիության երկրները պատասխանատվություն են կրում պատժամիջոցների պահպանման համար», — նշվում է հրապարակման մեջ:

ԵՀ-ում նշել են, որ 2022 թվականի ապրիլից որոշում է կայացվել արգելել ալկոհոլային խմիչքների ներմուծումը Ռուսաստանից ԵՄ։ Ընդ որում, նվերների համար ոչ մի բացառություն չի նախատեսվում։

Ավելի վաղ La Presse-ը հայտնել էր, որ Բեռլուսկոնին կուսակիցներին պատմել է, որ «հաշտվել է Պուտինի հետ», և Ռուսաստանի առաջնորդը նրան 20 շիշ օղի է ուղարկել ծննդյան օրվա առթիվ:

Ամենից շատ դիտված