Ներքին 1 տարի առաջ - 20:09 04-10-2024

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն» 14-րդ միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով:

Պարույր Հովհանիսյանն ընդգծել է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործընթացի կարևորությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հարցերում կանանց ձայնը լսելի դարձնելու կարևոր գործիք: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ 1325 օրակարգի հիմքում ընկած են Հայաստանի առաջնահերթությունները՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը և անվտանգության ապահովումը:

Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ ներկայումս մշակվում է ՄԱԿ ԱԽ 1325 ԳԱԾ երրորդ ծրագիրը, ինչը վերահաստատում է Հայաստանի քաղաքական կամքը և վճռականությունը՝ ապահովելու «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի առաջմղումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում