Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 09:37 20-10-2022

ԱՄՆ-ում կործանվել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչը


Հինգերորդ սերնդի F-35 կործանիչը կործանվել է ԱՄՆ Յուտա նահանգում, Twitter-ում հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 388-րդ ռազմաօդային թևը, որը տեղակայված է Սոլթ Լեյք Սիթիի մոտակայքում գտնվող Հիլ ռազմաօդային բազայում։

«388-րդ F-35 ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքուղու հյուսիսային ծայրում: Օդաչուն ցած է նետվել: Փրկարարները արձագանքում են»,- ասվում է զեկույցում:

Օդաչուի ճակատագրի և կործանիչի կործանման պատճառների մասին չի հաղորդվում։