Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:34 17-10-2022

Էրդողանը կրկին կայցելի Արցախի օկուպացված շրջաններ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 20-ին կայցելի Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի մաս կազմող Կովսական (Զանգելան-խմբ) քաղաք։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Գյանջայում լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։

Վերջինս հայտնել է, որ Թուրքիայի նախագահի ինքնաթիռը երկրորդ անգամ վայրէջք կկատարի Ադրբեջանի այսպես կոչված ազատագրված տարածքներում։

​​​​​​​
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Կովսականում կմասնակցի Ադրբեջանի կողմից կառուցված միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին Էրդողանը կրկին Արցախի գրավյալ տարածքներում մասնակցել էր Վարանդայի (Ֆիզուլի) միջազգային օդանավակայնի բացման արարողությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հունվարին հայտարարել էր Արցախի տարածքում երեք միջազգային օդանավակայան կառուցելու մասին, որոնցից առաջինը շահագործման հանձնվեց 2021 թվականի հոկտեմբերին՝ Վարանդայում, երկորդը՝ շահագործման կհանձնվի օրեր անց՝ Կովսականում, իսկ երրորդը՝ նախատեսվում շահագործման հանձնել 2023 թվականին՝ Բերձորում (Լաչին)։

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 20-ին լրանում է Ադրբեջանի կողմից Կովսականի նկատմամբ վերահսկողություն սահմանելու երկրորդ տարին։



Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին