copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:52 13-10-2022

Ապարան քաղաքում անասնակեր է այրվում

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:09-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի Փոշտեր թաղամասում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բաղդասարյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին։