Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:42 13-10-2022

Ադրբեջանը կստեղծի Հայաստանի հետ սահմանազատման պետական ​​հանձնաժողովի քարտուղարություն

Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ ստեղծվել է Պետական սահմանի սահմանազատման քարտուղարություն՝ բաղկացած 5 հաստիքային միավորից։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ըստ որոշման՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվում է հանձնաժողովի քարտուղարություն, որոշվել են դրա գործունեության ուղղությունները։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մայիսի 24-ին կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը, ամռանը կայացել է երկրորդը:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության