Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 13:40 09-09-2026

Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ

Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Հայաստանը ձեռք են բերել պայմանավորվածություն այն մասին, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացվելու է հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից:

Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

«Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ: Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ պարոն Շահին Մուստաֆաևը: Պարբերաբար անցկացվում են հանձնաժողովների հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես գլխավորում է փոխվարչապետը»,- նշել է Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:

«Առկա է պայմանավորվածություն այն մասին, թե որ ուղղությունից պետք է սկսվի և հետագայում առաջ ընթանա մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը: Կա համաձայնություն և փոխըմբռնում առ այն, որ աշխատանքները կսկսվեն սահմանի առավել բարդ՝ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և առաջ կգնան հյուսիսից հարավ»,- հայտարարել է նախարարը:

Ջեյհուն Բայրամովը ընդգծել է, որ առավել կոնկրետ հարցեր կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում, և ակնկալվում է դրանց լուծումը:

«Ինչ վերաբերում է առավել կոնկրետ մանրամասներին, ապա, բնականաբար, բոլոր հարցերը կքննարկվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակին, և ակնկալվում է, որ դրանք նույնպես կլուծվեն: Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում»,- հայտարարել է նախարարը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ