Երևան +10°
Ներքին 1 տարի առաջ - 14:10 11-10-2022

Արցախն ուրանալով՝ իրավունքի ուժով պատասխան են տալու բոլորը. քաղաքագետ

Ըստ քաղաքագետ Սարո Սարոյանի՝ ժամանակակից հայկական աշխարհընկալումը մշտարթուն պահում է այն համոզմունքը, որ քաղաքականության մեջ իրավունքը երկրորդային կամ, նույնիսկ, կեղծ կատեգորիա է, եւ որ աշխարհում ամեն ինչ որոշվում է իրապաշտական (ռեալպոլիտիկի) հողի վրա։

Սարոյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ պետական լծակներ ունեցողներին ցույց տալով իրենց դժգույն ու դժբախտ ապագան։

«30 տարի Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական էլիտան լծված էր Արցախի հարցում իրավունքը արհամարհելու գործին։

Ոտնահարելով ՀՀ Անկախության հռչակագիրը՝ այդպես էլ ոչ մի վարչախումբ երբեք չգնաց Արցախը ՀՀ մաս ճանաչելու կամ ԼՂՀ-ն ճանաչելու ու նրա հետ իրավապայմանագրային հարաբերություններ հաստատելու ճանապարհով։ Արցախում կանգնած էին ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ու քաղաքական էլիտան թքած ուներ իրավունքի վրա, թե ինչ հիմքով են այդ քաղաքացիներն այնտեղ գտնվում։ Այդ մարդկանց ողջ մտահորիզոնը հանգում էր նրան, որ կարեւորն այն է, որ կա Ռուսաստանը, ով երաշխավորում է մեր (Արցախը ներառյալ) անվտանգությունը, իսկ որ Արցախի հարցում մեր իրավունքը գետնին է թողնված, դա ոչ մի նշանակություն չունի։

Այսօր մենք քաղում ենք առաջին հերթին հենց դրա պտուղները։ Իրավունքը քաղաքականության ամենից կարեւոր տարրն է։ Սա ապաքաղաքական հայության տարբեր շերտերին այսօր հնարավոր չէ բացատրել, որոնք խորքային համոզմունք ունեն, որ քաղաքականությունը պայմանավորվելու արվեստ է եւ մեր խնդիրն է գտնել "լավ" ուժային կենտրոնին ու նրա հետ "ճիշտ" պայմանավորվել։

Այս ամենը գրեցի, որպեսզի եւս մեկ անգամ պետական լծակներ ունեցողներին ցույց տամ իրենց դժգույն ու դժբախտ ապագան։ Արցախն ուրանալով՝ իրավունքի ուժով պատասխան են տալու բոլորը։ ՀՀ-ում գործում է 1992 թ․ ԳԽ որոշումը, որը պարտավորեցնում է բոլոր պաշտոնյաներին Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Ռեալպոլիտիկ խաղալով ու իրավունքի ուժով Արցախին տեր մնալու հայության կամքն արհամարհելով՝ ինչպես տգետ ու սրիկա ներկայիս վարչախումբը ստացավ կործանարար պատերազմ, այնպես էլ իրավունքն արհամարհելու, օրենքը ոտնահարելու համար վաղը ստանալու է դաժան պատիժ։ Իրավունքի հետ խաղ անել չի կարելի, այ սա չի կարողանում հասկանալ քաղաքական մի ամբողջ "էլիտա"։ Ու սա մի փոքր շերտի խնդիր չէ, սա մեր ժողովրդի խորքային արատներից է»:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի