Ուղիղ եթեր

Չնայած՝ ՔՊ-ն կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:22 03-10-2024
Այս քառօրյան, որ վերածվեց մեկ օրյայի, ըստ էության, հերթական անգամ բացահայտեց ի լուր բոլորի, թե ինչպես է քաղաքական մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ալեն Սիմոնյանի և այլ առաջատար ՔՊ-ականների ակտիվ մասնակցությամբ ուրանում Արցախը, ուրանում Արցախի ժողովրդի իրավունքները: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանն ասաց, որ երբ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց արցախցիների հարցով քննիչ հանձնաժողովի կազմի հաստատմանը, ցույց տվեցին, որ ապրումակցման որևէ նշույլ անգամ չկա նրանց մտադրությունների մեջ:

«Այնուամենայնիվ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, նախագահն Արթուր Խաչատրյանն է, թեև չկա հանձնաժողով՝ կոլեգիալ մարմին, բայց որպես հանձնաժողովի նախագահ պարոն Խաչատրյանն իրականացնելու է իր գործառույթները, բնականաբար, մեր ողջ խմբակցության աջակցությամբ»,- ասաց նա:
Պատգամավորը դիմեց արցախահայերին, որ անպայման ներգրավվեն այս աշխատանքների մեջ, ապա հրավիրեց Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմնի գործընկերներին այն հանդիպումներին, որոնք տեղի կունենան սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մասով:

«Մենք կկարողանանք բոլոր այդ հարցերը բարձրաձայնել, ներկայացնել թե՛ օրենսդրական պահանջներ, թե՛ դատական հայցեր և թե՛ հարցապնդումներ: Այսնիքն, կփորձենք նպաստել, որ այս հարցերը լուծվի ի հեճուկս քաղաքական մեծամասնության՝ հակաարցախյան, հակահայկական, հակապետական վարքագծի»,- նշեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմության՝ բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին:

Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակն Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը և իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը

Ամենից շատ դիտված

16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
16:00 Սրբազանը ճիշտ էր՝ ես սխալվեցի. ովքե՞ր կմիավորվեն նրա դրոշի տակ
23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
20:39 Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
15:45 Հնամաշ գազելներ, քարուքանդ ավտոկայան․ Արմավիրից Երևան գնալ-գալը գլխացավանք է դարձել
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
15:52 Գավառում բախվել են Opel-ը և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկաններ են
13:50 Հուլիս ամիսն ա, բայց լոլիկը 350 դրամ ա, ոնց ապրենք. Թումանյանի բնակիչ

Ձեզ գուցե հետաքրքրի