Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:19 11-10-2022

Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հավաքական Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է մինչեւ տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաեւ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, փակ դռների ետեւում։ Կան տեղեկություններ, որ Ալիեւն առաջարկել է պայմանագիրը ստորագրել նոյեմբերի 9-ին։

2 տարի առաջ նույն օրը կնքվեց պատերազմից հետո կապիտուլյացիոն հայտարարությունը, հիմա ուզում է կրկնել իր հաղթանակը։ Փաշինյանն ընդդիմացել է՝ ասելով, որ այդ օրը վատ խորհուրդ ունի հայ ժողովրդի համար, կարող են մարդիկ ենթադրել, թե խաղաղության պայմանագիրը ոչ թե նոր դռներ է բացելու մեր առաջ՝ ինչպես ինքն է փորձում համոզել, այլ լինելու է երկրորդ կապիտուլյացիան։

Դրանից բացի, Նիկոլ Փաշինյանն առաջ էքաշել ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրս գալու հարցը, ասելով՝ քանի դեռ զորքերը դուրս չեն եկել ՀՀ տարածքից, պայմանագիր չի կնքի։ Իսկ Ադրբեջանն էլ չի կորցրել Մեղրիով միջանցք ստանալու ախորժակը, եւ անգամ իշխանական շրջանակներում չեն բացառում նոր էսկալացիայի վտանգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում

Ձեզ գուցե հետաքրքրի