Ներքին 5 տարի առաջ - 13:09 20-05-2021

Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել փաստաթղթի նախագիծը․ «5165» շարժում

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություն այն մասին, որ պատրաստվում է ՀՀ-ի անունից Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, ինչը կարող է վերաբերել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը: Ելնելով այն հանգամանքից, որ վարչապետն ու կառավարությունը տվել են հրաժարական ՀՀ ազգաբնակչության շրջանում վստահության էական կորստի հիմքով, գտնում ենք, որ այս պայմաններում վարչապետն իրավասու չէ ստորագրել որևէ փաստաթուղթ ՀՀ-ի անունից:

Ելնելով նաև այն հանգամանքից, որ տեղեկություններ են շրջանառվում ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանին զիջումներ անելու մասին, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել փաստաթղթի նախագիծը, հրապարակային դարձնել դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմները, ներառյալ այն, թե Խորհրդային Հայաստանի ո՞ր ժամանակաշրջանի քարտեզներն են դրված գործընթացի հիմքում, և ՀՀ-ի անունից չստորագրել որևէ փաստաթուղթ: Նաև պահանջում ենք այն ուժերից, որոնք տիրապետում են փաստաթղթի նախագծին և դրան անչվող տեղեկատվությանը, այդ ամենն ամբողջությամբ հասանելի դարձնել հասարակությանը»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին