Մամուլ 4 տարի առաջ - 08:24 07-10-2022

Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների։ Չնայած սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ եղան, բայց, դրանց արդյունքներով, անցողիկ շեմը՝ «50+1» ձայն, չի հաղթահարել ոչ մի ուժ, որ իշխանություն ձեւավորվի։ Արդեն ակնհայտ է, որ այդ 5 ուժերը չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել, կոալիցիա կազմել ու իշխանություն ձեւավորել։

Ավելին, Սիսիանից մեզ ասացին, որ նոր ընտրությունը գրեթե բոլորի սրտով է, բոլոր դերակատարները հակված են գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը վաղաժամ պետք է դադարեցնի նորընտիր ավագանու լիազորությունները․ ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում»։

Այս դեպքում, մինչեւ նոր ավագանու ընտրվելը, վարչապետի որոշմամբ նշանակվում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը