Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 12-10-2022

Սիսիանում այսօր դրամատիկ նիստ է սպասվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր՝ 11։00-ին, Սիսիանի ավագանու անդրանիկ նիստն է։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ որեւէ ուժ չի հաղթահարել «50+1» շեմը եւ չունի միայնակ իշխանություն ստանձնելու, համայնքի ղեկավար ընտրելու մանդատ։

Սակայն սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո՝ մինչ օրս, ավագանի անցած ուժերը միմյանց հետ չեն կարողանում լեզու գտնել։ Այս առումով այսօր դրամատիկ նիստ է սպասվում, հատկապես, որ Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, թե անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերի առաջին համարները հավակնում են համայնքի ղեկավար դառնալ։

Ամենայն հավանականությամբ, համայնքապետ չի ընտրվի, եւ գործընթացները կգնան արտահերթ ընտրությունների ուղղությամբ։ Ի դեպ, երեկվանից մարզում են նաեւ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը` նրանք գնացել են ծանոթանալու վերանորոգվող ճանապարհների որակին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։