Արտաքին 4 տարի առաջ - 10:14 06-10-2022

Ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր ողբալի վիճակում են. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան


Ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր ողբալի վիճակում են, մոտեցել են վտանգավոր գծի:

Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

«Ես, հավանաբար, կսկսեի հիմնական կետից՝ փորձել հասկանալ, թե ինչու են ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր այդքան ողբալի վիճակում... Պարզապես ասել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են վտանգավոր գծի, ոչինչ չասել է»,- նշել է նա։

«Ուկրաինան ընդամենը թրիգեր է՝ բացահայտելու բոլոր այն խորը խնդիրները, որոնք այսօր կան աշխարհում, մեզ դուր չեն գալիս խաղի կանոնները, որոնք ամերիկացիները փորձում են մեզ պարտադրել»,- հավելել է Անտոնովը։

Ռուս դիվանագետը նշել է, որ այսօր խոսքը միջազգային ասպարեզում տեկտոնական տեղաշարժերի մասին է, որոնց դեմ Վաշինգտոնը փորձում է պաշտպանել իր իսկ շահերից ելնելով ստեղծված աշխարհակարգը։

Անտոնովի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ չէ ամբողջությամբ խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ՝ դա համարելով ոչ տեղին։ Նա հավելել է, որ շուտով Ռուսաստանում կարող է ամերիկյան նոր դեսպան նշանակվել։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը