Ներքին 4 տարի առաջ - 23:37 05-10-2022

Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Opel մանիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Վանիկ Լալայանն ու Արծրուն Ավոյանը, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մ. Միրզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ հետիոտնը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
17:10 Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները