Ներքին 4 տարի առաջ - 00:23 23-07-2022

Այնթափ գյուղում մեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, վերջինս տեղում մահացել է․ shamshyan.com

Այսօր` հուլիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի Արարատի մարզում։ Ժամ 22։00-ի սահմաններում Mercedes GL500 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Այնթափ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկված տղամարդը ավտոմեքենան կայանել է և խանութից գնումներ կատարելուց հետո վերադարձել է, որպեսզի նստի իր ավտոմեքենան,սակայն վրաերթի է ենթարկվել, ու օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Mercedes GL500-ի վարորդը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին