Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:34 28-09-2022

Օգնություն՝ միայն պատերազմի ժամանակ. ինչու է ոստիկանությունը արգելել ուսանողներին իրեր հավաքել

Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի համալսարանի ուսանողները սեպտեմբերի 14-ից մինչ այժմ սահման են ուղարկում իրենց հավաքագրած իրերը։ Oragir.news-ը սակայն ուներ տեղեկություն, որ ուսանողներին ոստիկանությունից զգուշացրել էին, որ հավաքեն իրենց իրերը, քանի որ պատերազմական գործողություն չկա, հետևաբար՝ նաև իրեր հավաքագրելու անհրաժեշտությունը։

Oragir.news-ի հետ զրույցում իրեր հավաքրող ուսանողներից Նարեկը ասաց.

«Երբ իմացանք, որ իրավիճակը պատերազմական է, ընկերներով որոշեցինք օգնել սահմանում կանգնած մեր տղերիքին։ Ապրանքներն ուղարկում ենք պոստեր, ամեն ինչ էլ հավաքում ենք՝ առաջին օգնության պարագաներից սկսած՝ մինչև շորեր։ Այսօր էլ, երեկ էլ, մեզ ասել են, որ դադարեցնենք ապրանքների հավաքագրման աշխատանքները, ոստիկանությունից են եկել չեմ հիշում որ բաժնից, երեկ էլ են եկել ցերեկը, ասացին, որ մինչև ժամը ութը դադարեցնենք աշխատանքները, թե չէ գալու ենք առգրավենք ապրանքը։ Երբ հարցրել ենք, թե ու՞ր են տանելու ապրանքը, ասել են, որ ՊՆ ու այնտեղից պետք է ցրվի ապրանքը, բայց մենք չեմնք համաձայնվել, որովհետև սա մենք ենք մեր ուժերով հավաքել։

Նարեկի խոսքով, ամբողջ իրերը հավաքել են կամավոր, ապրանքը հասցրել են մինչև վերջ, դրա մասին էլ բոլոր պոստերում խոսում են. «Ուղարկված տուփերի վրա էլ գրված է Բրյուսով, մեր հեռախոսահամարներին զանգել ու հաղորդագրություն են գրել անգամ զինվորները, զանգել են ասել են տաք շորի խնդիր ունենք, այդ անհրաժեշտ պարագաները հավաքել ենք ու ուղարկել ենք դիրքեր։ Բայց Մեզ այսօր փաստի առաջ են կանգնացրել զինվորները, բայց հիմա մենք չգիտենք, թե ի՞նչ անենք։ Մենք այս ապրանքները մեր ջեբից չենք հանել, որ հիմա տանենք ուրիշ տեղ, որ ուղարկենք զինվորին։ Մեզ ժամանակ տրամադրեցինք, հետո ասացին, որ մինչև այսօր ժամանակ են տալիս, որ ամբողջը պետք է հավաքենք։ Առավոտը եկան ու ասացին, որ երեկ առավոտը մեզ զգուշացրել են, ինչու՞ չենք հավաքել, մենք էլ ասացինք, որ ուզում ենք երկու օր ժամանակ, քանի որ ենթարկվել ենք ու իրենց օրենքը չենք խախատել։ Իրենք մեզ տվեցի մեկ օր ժամանակ, էլ այլընտրանք չունենք, պետք է ամբողջը հավաքենք, ու էլ նման բաներ չանենք։ Մենք հիմա վերջացնելու ենք էս ամեն ինչը, ուղղակի սիրուն բան չեղավ։ Մենք նախորդ՝ 44- օրյա պատերազմի ժամանակ էլ ենք մասնակցել այս պրոցեսին, այսպիսի բան անել չի կարելի»։







Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր