Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:59 12-11-2025

Փարաքարում զենքը շատ ա, ոստիկանությունը պիտի կարողանա գործողություններ անել և հավաքել

Կան Հայաստանում ռեգիոններ, որտեղ զենքի առկայությունը ավելի շատ է, օրինակ, Փարաքարը։ Ինչի, որովհետև պատերազմների ընթացքում Էջմիածնի ռեգիոնը ավելի շատ մասնակցություն է ունեցել պատերազմի գործընթացներում և շատ զենք կա նաև այդտեղ կուտակված, և պատահական չի, որ զենքը մեկ էլ հայտնվում է Փարաքարում, Էջմիածնում և այլ տեղերում ևս։ Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Քրեական ոստիկանության նաև առաջնահերթ ծրագրային խնդիրներից մեկը պետք է լինի զենքի առգրավումը, բայց դրա համար պետք է լավ միջոցառումներ կազմակերպվի, նախ հայտարարվի, որ սա երևի վերջին փորձն է, որ տրվում է ձեզ, բերեք, կամավոր զենքը հանձնեք, որովհետև պատերազմից հետո գիտենք, որ ինչ քանակի հրազենային միջոցներ է ապօրինի հայտնվել Հայաստանի տարածքում և ինչ ծավալի: Ապօրինի նաև եկել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան, բայց դա պետք է բացահայտել: Նաև ասեմ ձեզ, նախկինում եղել է այսպիսի արատավոր պրակտիկա: Երկրի ղեկավարները ատրճանակներ են շնորհել, խրախուսում հասարակության տարբեր շերտերին, նաև այսպես այն շերտերին, որոնց պետք է չխրախուսեին: Ունեցել ենք վարչապետ, եթե չեմ սխալվում այդ թիվը, կարծեմ և չեմ սխալվում, 630՝ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, ատրճանակ է նվիրվել տարբեր մարդկանց»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր