Ներքին 4 տարի առաջ - 15:47 06-06-2022

Պետք չէ ակնարկներ անել, թե եկեք հավաքեք վրանները, փոխարենը պետք է սեփական պարտությունն ընդունել ու հավաքել դրանք․ Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից արված հայտարարություններին, թե Լավրովի այցին ընդառաջ իշխանությունը մտադիր է Ֆրանսիայի հրապարակից հանել վրանները։

Չախոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Եթե «Հայաստան» դաշինքում կարծում են, որ Ֆրանսիայի հրապարակում վրանների բացակայությունը չի խանգարելու իրենց ստեղծած «քաղաքական ճգնաժամին», ապա ինչո՞ւ չեն հենց իրենք հեռացնում վրանները։ Ինչպես իրենք են պնդում, միևնույն է, դա իրենց չի խանգարելու։

Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել, թե եկեք հավաքեք վրանները, փոխարենը պետք է սեփական պարտությունն ընդունել, ու հավաքել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները, առավել ևս, որ օրվա մեծ մասը Ֆրանսիայի հրապարակում ընդամենը 40-50 մարդ է լինում, իսկ վրանների գերակշիռ մասը միշտ դատարկ է լինում։

Քաղաքական հասունություն է պետք ունենալ հասկանալու համար, որ վրանները ինքնակամ հեռացնելու դեպքում հանրության համակրանքը շահելու շանսերն ավելի մեծ են»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել