Ներքին 4 տարի առաջ - 21:37 24-09-2022

25-ամյա Վաչիկ Տոնոյանը փրկել էր 19-ամյա զինծառայողին, ինքը զոհվել. նա 3 ամսից կզորացրվեր. News.am

Ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված Ուրցաձորի բնակիչ 25-ամյա Վաչիկ Տոնոյանը երկրորդ անգամ էր մեկնել ծառայության` ավարտելու կիսատ թողած ժամկետային ծառայությունը: NEWS.am-ի հետ զրույցում Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը պատմեց, որ հաշմանդամ մոր միակ խնամակալը լինելու պատճառով Վաչիկը մեկ անգամ ազատվել էր ծառայությունից, սակայն օրենքի փոփոխության հետեւանքով տարիներ անց նորից էին զինակոչել բանակ` ավարտելու ծառայությունը, նրան 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր:

«Վաչիկը հաշմանդամ մայր ունի եւ մեկ քույր, օրենքի փոփոխության պատճառով մեկնել էր ծառայության, Իշխանասարի հատվածում էր ծառայում եւ 3 ամսից կզորացրվեր: Ադրբեջանական հարձակման հետեւանքով նրանց ամբողջ վաշտը զոհվել է, մեկ հոգու է ինքը կարողացել փրկել, վիրավոր վիճակով բերել է անվտանգ գոտի, ասել են` որ հետ չգնա, վտանգավոր է, սակայն պատասխանել է, որ հրամանատարն այնտեղ է, պետք է վերադառնա, ու այդպես զոհվում է»,- պատմեց Անդրեասյանը:

Վաչիկի քույրն ամուսնացած է, մայրը հաշմանդամ է եւ մնում է առանց խնամակալի:

«Վաչիկը շատ լավ, թասիբով տղա էր, ինքը հեղինակություն ուներ, իրեն լսում էին,անակնկալ պատերազմի զոհ դարձան ուղղակի»,- հավելեց նա:

Ամենից շատ դիտված

18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
19:15 ԱԲ մոդելները մարդկանց փոխարեն, մտքեր կարդացող ականջակալ, թռչող ջուր, Հարվարդը բուժում է անքնությունը