Ներքին 4 տարի առաջ - 16:45 23-09-2022

Ինչու է Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում ներկայացրել

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշակի առողջական խնդիրներ ուներ, նա բուժումներ էր անցնում։ Որքան ես գիտեմ՝ նրա հրաժարականի պատճառը սա է եղել։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննսյանը։

«Որքանով ինձ հայտնի է՝ հրաժարականի համար այլ պատճառ չի եղել։ Նա դեռ տևական բուժման կուրսեր պետք է անցնի, պետք է երկրից մեկնի, չի կարող անընդհատ բացակայել։ Միգուցե, հետո պարոն Ազարյանը պարզաբանումներ տա, բայց այս պահին ինձ հատնի միակ պատճառը դա է»։

Դիտարկմանը, թե նրա նկատմամբ հետապնդումները պարբերական բնույթ էին կրում, հնարավո՞ր է, որ դրանք լինեին հեռանալու պատճառ՝ նա պատասխանեց, որ բոլորին հայտնի էին, որ այդ վարույթների, գործողությունների մասին լուրերը, բայց նաև ծիծաղելի է, որ որևէ մեկի մտքով կարող էր անցնել, որ այդ վարույթները կամ ճնշումները կարող էին ստիպել, որ պարոն Ազարյանը դիմում գրի։

«Բացառում եմ դա։ Կարող էին լինել ևս 1-2 վարույթ, թող 10 վարույթ լինեին, բայց դրանք չէին կարող պատճառ հանդիսանալ, որ պարոն Ազարյանը դիմում գրի։ Դա պարոն Ազարյանը ապացուցել է։ Նա բազմաթիվ վարույթներից հետո էլ շարունակել է աշխատել ու իր աշխատանքում ոչինչ չի փոխվել։ Ամեն դեպքում, ես ու դատական համայնքում շատերը ցավում ենք, որ պարոն Ազարյանը դիմում է գրել, քանի որ նա եղել է այն դատավորը, որից երիտասարդ սերունդը օրինակ է վերցրել։ Նա այդ թվում ինձ համար է օրինակ եղել, թե ինչպես պետք է լինել սկզբունքային, օրինակելի և արդարամիտ դատավոր լինել։ Սակայն, եթե աշխատանքից հեռացումը կարող է նպաստել նրա առողջական վիճակի բարելավմանը, ապա պետք է միայն դրանով բավարարվել»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Oragir.news-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ, Դատավորների միության տարածած հայտարարությունից հետո՝ Միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու փորձեր են արվում արդարադատության նախարարությունում։ Հայտարարությունն ուղղված էր միջազգային կառույցներին, որով միությունը հայցում էր աջակցություն՝ Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը սեպտեմբերի 19-ին հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել։

ԲԴԽ-ն սեպտեմբերի 22-ին որոշում է կայացրել Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարած համարելու մասին։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև դատավոր Ազարյանից, սակայն նրան ուղղված մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
19:15 ԱԲ մոդելները մարդկանց փոխարեն, մտքեր կարդացող ականջակալ, թռչող ջուր, Հարվարդը բուժում է անքնությունը