Ներքին 4 տարի առաջ - 16:02 22-09-2022

Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota-ն, վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ, կոտրվել է «սվետաֆորը»

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 48-ամյա Կարապետ Շահինյանի վարած Toyota Camry մակնիշի 09 PO 099 համարանիշի և 38-ամյա Գարուշ Խալաթյանի վարած Mercedes ML500 մակնիշի 01 ML 111 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan-ը
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել Չեխովի փողոցում տեղադրված թերթի կրպակի մեջ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Հովհաննիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում հավաքվածների մի մասը նշում էին, որ բժիշկները 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց, մի մասն էլ նշում էին, որ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո են նրան տեղափոխել հիվանդանոց։ Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը։ Toyota-ն կոտրել է նշված խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսակիրը (светофор):

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
19:15 ԱԲ մոդելները մարդկանց փոխարեն, մտքեր կարդացող ականջակալ, թռչող ջուր, Հարվարդը բուժում է անքնությունը