Ներքին 4 տարի առաջ - 12:47 20-09-2022

Նախիջևանում զորքի կուտակում չկա. ինչու է աղմկում ՔՊ-ն

Oragir.news-ի տեղեկություններով, հետախուզությունը ՀՀ իշխանություններին երկու օր առաջ զեկուցել է, որ Նախիջևանում այլևս ադրբեջանական զինուժի կուտակումներ չկան։

Սակայն հնարավոր բոլոր միջազգային կառույցներում իշխանության ներկայացուցիչները աղաղակում են մոտալուտ պատերազմի մասին, ավելին՝ ԱԻՆ-ը տեղեկություններ է տարածում, որ հանրապետությունում ապաստարանների բարեկարգման ծրագիր է իրականացվում։

Առաջին հայացքից սա տարօրինակ է, քանի որ իրական պատերազմներից առաջ` թե 44-օրյա պատերազմից առաջ, թե սեպտեմբերի 13-ի եռօրյա պատերազմից առաջ ՀՀ իշխանությունները, թեև տեղեկացված են եղել հարձակումների մասին, սակայն լռել են և թույլ չեն տվել ինֆորմացիոն ոչ մի արտահոսք, մինչդեռ հիմա ակնհայտ խուճապային տրամադրություններ են տարածվում։

Oragir.news-ի տեղեկություններով, մոտալուտ պատերազմի վերաբերյալ խուճապը տարածվում է մեկ նպատակով, որ արդարացվի Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը։

Ասվածի ապացույցն է նաև այն, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան էջը վերջին շրջանում իր քաղաքացիներին այլևս չի նախազգուշացնում Հայաստանում առկա սպառնալիքների վերաբերյալ, մինչդեռ 2020֊ի սեպտեմբերի սկզբին զգուշացնում էր, որ Լեռնային Ղարաբաղ չմեկնեն, իսկ սեպտեմբերի 13֊ին նախազգուշացնում էր Արտանիշ, Գորիս, Իշխանասար, Ջերմուկ, Կապան, Սոթք, Վարդենիս և սահմանային շրջաններ մեկնելու անթույլատրելիության մասին։

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ