Ներքին 36 րոպե առաջ - 22:00 29-09-2026

Ինչու է աղմկում Հռիփսիմե Գրիգորյանը

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ԵԽԽՎ֊ում փորձել է Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին բացահայտ զրպարտություններ հնչեցնել, ինչը քրիստոնյա նախագահողի կողմից մասամբ կանխվել է։

Բայց Գրիգորյանի հակաեկեղեցական կեցվածքի հետևում ոչ թե վիրավորված քրիստոնյայի մտածմունքներն են, այլ ամենայն հավանականությամբ շատ ավելի պրագմատիկ հաշվարկը։

Բանն այն է, որ պատգամավորուհու ամուսինը` ԱԳՆ երիտասարդ քարտուղար Դավիթ Կարապետյանը, ահռելի` 80 միլիոն դրամի վարկ ունի, որը պետական ԱԳՆ աշխատակից, պետական ծառայողը կարող է սպասարկել բացառապես ՔՊ պաշտոնյա լինելու և պատգամավոր կին ունենալու դեպքում, քանզի ոչ միայն նման գումար, այլև նման ցածր` 11 տոկոսով վարկ (փոխառություն) այլ իշխանության օրոք ամուսինները չեն կարող ստանալ։

Թեև Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը չի ստացվել, բայց Հանրային կոչվող հեռուստաընկերությունը շտկել է իրավիճակը, չի ցուցադրել նիստը նախագահողի ընդհատումը, իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի SMS-ը ԱԳՆ նախարարին կուշանա, և Դավիթ Կարապետյանը դեռևս կշարունակի պաշտոնավարել ու փակել իր վարկն ու փոխառությունը։

Ամենից շատ դիտված