Ներքին 3 տարի առաջ - 14:22 09-09-2022

Ինչ պայմանավորվածություններ ունեն Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը, և ինչ է արել իշխանությունը Սերժ Սարգսյանի փեսայի համար

Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է:

Եւ մինչ Դատախազությունը արդարանում է, թե միջազգային հետախուզումը դադարեցրել է Ինտերպոլը Մ․ Մինասյանի կողմից ներկայացված դիմումի քննարկման արդյունքում, այն չի դադարեցվել ՀՀ իրավասու մարմինների նախաձեռնությամբ, ավելին՝ դատախազությունն էլ որեւէ տեղեկատվություն կամ իրազեկում դրա վերաբերյալ չի ստացել, մեզ այլ մանրամասներ են հայտնի դարձել:

Oragir.news-ին հայտնի է դարձել, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով Միքայել Մինասյանի դեմ հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել են, բացառությամբ մեկից, որը կասեցվել է: Դա պահվել է որպես դամոկլյան սուր, որ եթե հանկարծ Մինասյանը պայմանավորվածությունները չհարգի, այդ գործը ծառայի որպես մահակ՝ իշխանության ձեռքին:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման ուսումնասիրությունները դադարեցված են, գույքերի ու դրամական միջոցների արգելանքները հանված են։ Այժմ Միքայել Մինասյանը իր ընկերությունների համար ֆինանսական լուրջ հոսք է ապահովվում։

Փաշինյան-Մինասյան հարաբերությունների ջերմացման արդյունք է նաեւ այն, որ ML Mining֊ ընկերությունը մի բեռնատար կապույտ ավազը մեկ օրվա մեջ 65 հազարից դարձրեց 175.000 դրամ` ավազի գրեթե բոլոր հանքերը գնելուց հետո։ Իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որեւէ ուսումնասիրություն չձեռնարկեց, ասել է թե չտեսնելու տվեց այս ամենը:

Հարց է առաջանում՝ միթե Նիկոլ Փաշինյանը միայն լոյալության դիմաց է Միքայել Մինասյանի համար նման հոսքեր ապահովում, գուցե կան այլ պայմանավորվածություններ, որոնք կերեւան ժամանակի ընթացքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից