Ներքին 3 տարի առաջ - 18:24 24-08-2022

Ադրբեջանը դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով ՀՀ-ին պարտավորեցնել անհապաղ դադարեցնել Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը

Ս.թ. օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Ս.թ. օգոսոտոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը և արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը: