Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 47 րոպե առաջ - 11:05 24-10-2026

Կապանում ՔՊ-ն չի կարողանում 3-րդ ուժ գտնել. կարևոր նախադեպ եկեղեցու համար. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Կապանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների առաջադրումները կսկսվեն վաղը՝ հոկտեմբերի 25-ին, սակայն, թերթի տեղեկություններով, «Քաղպայմանագիրը» Կապանում չի կարողանում գտնել երրորդ ուժ, որպեսզի գոնե հետընտրական կոալիցիայով իրեն ապահովագրի պարտությունից։
Կապանում ստացվում է, որ իրար դեմ առճակատվելու են գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը, ի դեպ, սյունյաց համայնքապետերից միակն է, որ մնաց ընդդիմադիր, չանցավ Փաշինյանի թրի տակով, եւ ՔՊ անփոփոխ թեկնածու Նարեկ Բաբայանը, որը նաեւ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչն է։
Թերթի աղբյուրներն ասում են, որ ՔՊ վերեւները միտումնավոր «վիզ չեն դնում» երրորդ ուժի համար, որ Բաբայանը պարտվի։

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունների ներսում և իրավական համակարգում թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի սահմանը հատելու միջադեպի հետ։
Խնդիրն այն է, որ այն հատվածում, որտեղից ադրբեջանցին հատել է սահմանը, վերահսկողությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը։ Հետևաբար, միջադեպը մի շարք հարցեր է առաջացրել՝ առաջին հերթին բանակի ծառայության կազմակերպման, սահմանային վերահսկողության և պատասխանատու պաշտոնյաների գործողությունների կամ անգործության վերաբերյալ։
Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը։ Ո՞վ էր պատասխանատու այդ հատվածի անվտանգության համար, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել նման միջադեպը»։

«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Ըստ էության, դատական համակարգը սրանով հրաժարվում է ներխուժել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Եկեղեցու ինքնուրույնության, նրա ներքին կանոնակարգերի ու նվիրապետական հարաբերությունների տիրույթ։ Սա հստակ սահմանագիծ է քաշում աշխարհիկ իրավունքի և եկեղեցական ներքին կառուցվածքի միջև՝ արձանագրելով, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու ազատումը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային վեճի առարկա չեն կարող դառնալ։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված