Երևան +12°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:42 24-02-2023

Նախադեպ չկա, որ Թուրքիայի կամ Իրանի երկրաշարժերը երկրաշարժ հարուցեն նաև ՀՀ-ում

«Այն որ տարածաշրջանը սեյսմակտիվ գոտի է, պետք է լինեն երկրաշարժեր, դա միանշանակ է, և Թուրքիայում, Իրանում հարակից տարածքներում, թեկուզ Կովկասում տեղի ունեցած երկրաշարժերը սովորական բան են, որովհետև սեյսմակտիվ գոտում պետք է լինեն այդպիսի երկրաշարժեր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը՝ խոսելով վերջերս մեր տարածաշրջանում հաճախակի դարձած ցնցումներից։

«Այդ երկրաշարժերը սեյսմիկ տեսակետից առանձնահատուկ երևույթ չեն, միշտ ել եղել են այդ երկրաշարժերը և պետք է լինեն։ Այստեղ անհանգստանալու և դրա հետ կապված հեռուն գնացող կանխատեսումներ անելու կարիք չկա»,- ասաց Նազարեթյանը։

Նազարեթյանն ընդգծեց, որ Անատոլիա, Կովկաս, Իրան տարածաշրջանը տեկտոնական, երկրաբանական տեսակետից մի ակտիվ գոտի է, և դրանք փոխկապակցված են միմյանց հետ։ «Երբ որ տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որը իր հերթին բերում է երկրակեղևի լարվածային վիճակի կտրուկ փոփոխման, բնական է, որ պետք է լինեն երկրաշարժեր։ Հիմնականում թույլ, միջին ուժի երկրաշարժեր։ Այնպես, որ դա էլ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա»։

Ըստ Նազարեթյանի, որպեսզի Թուրքիայի երկրաշարժը հարուցի ուժեղ երկրաշարժ պետք է, այդ երկրաշարժը հասունացված լինի։ «Այսինքն՝ պտուղը հասունացել է և ծառից ընկնելու համար մի հատ քամի պետք է լինի։ Եթե միրգը հասունացած չէ, ինչը պետք է ընկնի»,- ասաց Նազարեթյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ անկախ ամեն ինչից, եթե այդ երևույթը կա՝ պետք է լինի. «Դա էլ սովորական բան չէ, որ կանխատեսում անենք։ Մասնագետները չգիտեն, թե որտեղ է հասունանում երկրաշարժը։ Այս երեկ հիմնական բացատրությունները ընդունված են սեյսմոտեխնոլոգիայում, դրանք բավարար են եզրակացությունների համար, որ Թուրքիայի երկրաշարժը կարող է հարուցել ուժեղ երկրաշարժ հարակից տարածքներում, հնարավոր չէ, հավանականությունը շատ աննշան է։ Եթե չլիներ Թուրքիայի այս երկրաշարժը, հասունացած երկրաշարժ մի օր պետք է ունենա»։

Հարցին, թե Թուրքիայի երկրաշարժը կարող է ՀՀ-ի սահմանում երկրաշարժ հարուցել՝ Նազարեթյանն ասաց. «ՀՀ-ի տարածքն այդ տեսակետից ավելի ապահով է, քան Թուրքիայի տարածքը կամ Իրանի տարածքը, որովհետև փետրվարի 6-ի երկրաշարժը տեղի է ունեցել արևելաանատոլիական հայտնի սեյսմակտիվ բեկվածքի գոտում։ Հավանականությունը ավելի մեծ է, որ ցնցումները, հետցնցումները տեղի ունենան բեկվածքի գոտում, քան ուրիշ մի տեղում, իսկ այդ բեկվածքը չի մտնում ՀՀ-ի տարածք, այլ շրջանցում է։

Երկրորդ հյուսիսանատոլիական ավելի ակտիվ բեկվածք կա, որը փակում է արևելաանատոլիական բեկվածքը և եթե նայենք երկրաշարժերի քարտեզը, սա փակում է նաև երկրաշարժերի ակտիվացումը։ Մենք նախադեպ չունենք, որ Թուրքիայում կամ Իրանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերը հարուցեն ուժեղ երկրաշարժ նաև ՀՀ-ում։ Մինչև այս մարաշի երկրաշարժը, եղել են շատ ուժեղ երկրաշարժեր Թուրքիայում, որանք որ ոչ մի ազդեցություն ՀՀ-ի ուժեղ երկրաշարժերի վրա չեն ունեցել»,- ասաց Նազարեթյանը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի