ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը մահափորձեր է պլանավորում արտասահմանում ծառայող ամերիկացի դիվանագետների և պաշտոնյաների նկատմամբ, հաղորդում է Axios-ը։
Համաձայն պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հոկտեմբերի 23-ին ուղարկված հուշագրի, որի պատճենը ձեռք է բերել Axios-ը, ԱՄՆ հետախուզությունը հայտնում է, որ Իրանը «զգալիորեն ավելացրել է» Մերձավոր Արևելքում և դրանից դուրս ամերիկացի դիվանագետների և պաշտոնյաների սպանության փորձերը, իսկ այդ գործողությունների նախապատրաստական աշխատանքները գտնվում են «առաջադեմ փուլում»։
Փաստաթուղթը պարունակում է նախազգուշացում Իրանի կողմից արտասահմանում ամերիկացի պաշտոնյաներին վերացնելու արդեն իսկ «մշակված» ծրագրերի մասին։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ այս հետախուզական տվյալները պատճառներից մեկն են, որ Պետդեպարտամենտը ներկայումս կրճատում է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ մի քանի դեսպանատների անձնակազմի թիվը՝ տարածաշրջանային հակամարտության հնարավոր ընդլայնման վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին, նշում է պորտալը։