Արտաքին 2 տարի առաջ - 12:10 30-11-2023

ՌԴ-ն ցանկանում է օտարերկրացիներին պարտավորեցնել լոյալության համաձայնագիր ստորագրել

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է՝ ներկայումս օրենքի նախագիծ է պատրաստվում, որով նախատեսվում է, որ օտարերկրացիները երկիր մուտք գործելիս լոյալության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Կալաշնիկովը հայտնել է, որ նախագիծը գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում։ Նրա խոսքով՝ նախագծի վրա աշխատանքները համատեղ իրականացվում են Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի, նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՆԳՆ-ի կողմից։

«Մենք ձգտում ենք հասկանալ, թե ինչ պարամետրեր պետք է ներառվեն այս համաձայնագրում»,- պարզաբանել է կոմիտեի ղեկավարը։

Նրա խոսքով, փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացու կողմից որոշակի կանոններ պահպանելու համաձայնություն, մասնավորապես՝ չվարկաբեկել մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, չխեղաթյուրել Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ պատմական փաստերը»։
Ըստ նախագծի՝ ՌԴ-ում գտնվելու ընթացքում նաև պետք է հավատարիմ մնալ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներին, օր․՝ ամուսնության և ընտանիքի ինստիտուտին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից