Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 01։25-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Խորենացի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չճշտված անձի կողմից վարած մոպեդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել մոպեդավարին և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: