Ցավալի է, որ մեր Հայաստանը այդքան լի է ջրով, ու ջրի գինն էլ են ուզում բարձրացնել. քաղաքացի

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:02 11-08-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

2018թ․ աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, թե մինչև 2024թ․ Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Ջրի գնի փոփոխություն տեղի ունեցավ նաև անցած տարի, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2021 թ․ նոյեմբերի 30-ին հայտնեց, որ սահմանվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջուր տրամադրելու նոր սակագները: Ըստ դրանց՝ 2022-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը մնում է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գինը բարձրանալու է՝ կազմելով 200 դրամ: «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել: Ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրվում է առաջարկը:

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե տեղյա՞կ են, որ ջրի սակագինը ուզում են բարձրացնել, նորմա՞լ է իրենց ջրամատակարարումը։