Խոսք Ներքին 4 տարի առաջ - 16:40 05-08-2022

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ազատ է արձակվել․ արդեն 2 տարի է՝ համայնքապետարանում անընդհատ ստուգումներ են

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը երեկ՝ ժամը 9-ին, եկել է աշխատանքի։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Օձունի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Գալստյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել է Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը՝ ունեցվածքի մասին հայտարարագրերում տվյալներ թաքցնելու կասկածանքով։

Գալստյանը նշեց, որ քննիչի միջնորդությունը՝ Տիտանյանին կալանավորելու վերաբերյալ, դատարանը մերժել է, և Տիտանյանը դատաարանի դահլիճից ազատ է արձակվել։ Անդրադառնալով Տիտանյանին առաջադրված մեղադրանքին՝ նա նշեց, որ համայնքապետարանում վստահ են, որ մեղադրանքն անհիմն է։ Հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ այս մեղադրանքը որևէ առնչություն ունենա մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տիտանյանին հրաժարական ներկայացնելու պահանջ էր ներկայացրել, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի էին ենթարկել, Գալստյանն ասաց, որ չի կարող ասել, թե որքանով կապ ունի, բայց սա շատ նման է քաղաքական հետապնդման։

«Ինչ վերաբերում է ծեծին, դա էնքան էլ ծեծ չի, որևէ մեկը չի կարող էդ մարդուն ծեծել, նրա վրա հետևից են հարձակվել ու խփել»։ Նա նշեց, որ համայնքապետարանում մոտ արդեն 2 տարի է՝ որևէ մեկը հանգիստ չի կարողանում աշխատել։ «Մեր մոտ ստուգումներն անվերջանալի բնույթ են կրում, համայնքապետարանում չենք հասցնում մեր ընթացիկ գործերն իրականացնել, անընդհատ տարբեր գերատեսչություններ ստուգումներ են անում»։

Ինչ վերաբերում է խախտումներին, նա նշեց, որ եթե խախտումներ հայտնաբերեին, համայնքի ղեկավարին անհեթեթ մեղադրանքով չէին կալանավորի։ «Կան հարուցված քրեական գործեր, բայց ես վստահ եմ, որ դրանք որևէ հետևանք չեն կարող ունենալ, որովհետև այնտեղ որևէ խախտում չկա», -ասաց Գալստյանը։։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել