Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:11 30-07-2022

Երևանում բնակարանների գնաճը շարունակվում է

Երևանում անշարժ գույքի, մասնավորապես բնակարանների գները շարունակում են բարձրանալ։ Դա է փաստում Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած 2022թ․ հունիս ամսին վերաբերող վիճակագրությունը։ Համաձայն դրա Կենտրոն համայնքում 2022թ․ հունիսին 1 քմ-ի միջին գինը 2021թ․-ի հունիսի համեմատությամբ թանկացել է գրեթե 20%-ով, 622 հազար դրամից հասնելով ավելի քան 744 հազարի։ Ընդ որում գնաճը շարունակվել է նաև մայիս ամսվա համեմատությամբ։ Մայիսին մեկ քմ այս համայնքում իրացվել 739500 դրամով, հունիսին՝ 744100 դրամով։ Ընդ որում Կենտրոն համայնքի առաջին գոտում 1քմ-ն մեկ տարի առաջ իրացվում էր 761․200 դրամով, այս տարի՝ 948400-ով։

Արաբկիրում 1քմ-ն անցած հունիսին միջինում վաճառվում էր 450200 դրամով, հիմա՝ 526600-ով։ Ընդ որում այստեղ էլ մայիս ամսվա համեմատությամբ գների աճ է արձանագրվում։ Այստեղ ամենաթանկը երրորդ գոտու բնակարանների գներն են․ քմ-ն ՝577 հազար դրամ։ Քանաքեռ-Զեյթունում մեկ տարվա ընթացքում նույնպես ավելի քան 20%-ոց գնաճ կա։ Հիմա այստեղ մեկ քմ-ի միջին գինը 386 հազար դրամ է։ Մայիսի համեմատությամբ աննշան գնաճ է արձանագրվել։
Նոր –Նորքում միջին գինը անցած հունիսի 300000 դրամից այս տարվա կեսին հասել է 330600-ի։ Աճ կա նաև մայիս ամսվա համեմատությամբ։ Հետաքրքիր է, որ մեկ տարի առաջ Էրեբունի համայնքում միջին գինը ավելի ցածր էր (288000), քան Նոր-Նորքում։ Մինչդեռ այս տարվա հունիսին այստեղի գները գերազանցել են Նորքի գներին, հասնելով 340000 դրամի։

Շենգավիթում բնակարանի մեկ քմ-ի միջին գինը մեկ տարվա ընթացքում 305 հազար դրամից հասել է 342 հազարի։ Դավթաշենում՝ 321․100 դրամից՝ 385000-ի։ Ավելի քան 64000դրամով աճել են Դավթաշենի բնակարանների գները՝ 321100դրամից հասնելով 385000-ի։ Աջափնյակում գները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 16%-ով, Մալաթիա-Սեբաստիայում՝ գրեթե 16%-ով, Ավանում՝ 14․3%-ով, Նուբարաշենում՝ 14․8%-ով։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի