Ներքին 5 տարի առաջ - 10:38 05-02-2021

ԲԱՆՋԱՐԵԶԵՆԸ՝ 23․0%, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԸ՝ 10.8%․ ԳՆԱՃԸ՝ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ

Հայաստանում 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ։

2020-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4.5% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի` 9.5% (2020-ի հունվարի համեմատ՝ 12.0% գնաճ) և բանջարեղենի` 23.0% (2020-ի հունվարի համեմատ՝ 9.9% գնաճ) գների բարձրացումը:

Այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի (2.2%) աճին 1.4 տոկոսային կետով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գներն աճել են 16.9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 3.2%-ով (արևածաղկի յուղի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.7%): Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են 8.4% և 1.0% (հացի և ալյուրի գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.9% և 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% և 1.6% ):

«Կաթնամթերք, պանիր և ձու» ապրանքախմբում անցյալ ամիս 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը աճել է համապատասխանաբար, 26.4% և 2.7%-ով:

Շաքարի և շաքարավազի գները 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել են 40.7%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով, մսամթերքինը՝ է 0.1 և 0.2%-ով։

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 10.8%, իսկ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):

2021-ի հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.1%, սուրճի, թեյի կակաոյի՝ 1.2% գնաճ:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում