copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:33 03-10-2022

Երևանում բոլոր բնակարանների վարձը կրկնակի թանկացել է

ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում, ինչի հետևանքով էլ այնտեղ ապրող հազարավոր հայեր վերադառնում են հայրենիք։

Օրեր առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել. «Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:

Բանն այն է, որ ՌԴ-ից դեպի ՀՀ մարդկանց մեծ հոսքով պայմանավորված՝ բնակարանների գները բարձրացել են՝ հատկապես, խոսքը վարձով բնակարանների մասին է։ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է բրոքերի Զորիկ Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Նայած ինչ բնակարանի մասին է խոսքը, նայած ինչ գնի է եղել ու հիմա ի՞նչ վերանորոգված վիճակում է։ Նախորդ ամսվա համեմատ անգամ գներն ահռելի են աճել, համեմատականով, իհարկե, այժմ չեմ կարող ասել, բայց տեսեք, դուք ինձ կարող եք ասել, թե բնակարանը կոնկրետ որտեղ է, քանի՞ սենյականոց է, ի՞նչ վիճակում է, և այդ դեպքում կկարողանանք հստակ գին ասել։

Ենթադրենք, եթե քաղաքի, օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանում է, վերանորոգված, կահույքը՝ նորմալ վիճակում, նայած թե ներսում ինչ կա, ապա այս դեպքում պյլուս մինուսով կարող եմ գին ասել։ Հաճախորդներ շատ ունենք, իսկապես հիմա հաճախորդի խնդիր չկա, անգամ կարող ենք հենց հիմա մոտիկացնել՝ նայեն բնակարանը։ Դրսից շատ են մարդիկ եկել, բնակարաններն արդեն քիչ են մնացել, գները բարձր են, այդ տրամաբանությամբ է։ Մոտավորապես 250-300 հազար դրամ պետք է կարողանանք փակվել, եթե իմ պատկերացրածի մասին է խոսքը, որ օրինակ՝ մեջը կա հեռուստացույց, և այլն, և այլն, սառնարան, և մնացած այլ հարմարությունները կան»։

Հարցին՝ թե մինչև մարդկանց մեծ ներհոսքը՝ գնային տարբերությունն ինչքա՞ն է եղել, ասաց. «Եթե իրենց գալը հաշվի չառնենք, դրանից առաջ՝ 150 հազար դրամի սահմաններում է եղել, այսինքն, եթե համեմատենք այժմյան գների հետ՝ ապա հիմա կրկնակի է թանկացել։ Վարչական շրջանն, իհարկե, կապ ունի, բայց հիմնականում թանկացել է ոչ թե կենտրոնի կամ այլ տեղերի բնակարանները, այլ՝ բոլոր վարչական շրջանների բնակարանները։ Պատկերացրեք, անգամ Էջմիածին քաղաքում շատ բնակարաններ կային՝ հիմա արդեն չկան»։

Ամենից շատ դիտված