Ներքին 4 տարի առաջ - 19:35 29-07-2022

Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր․ Մամիկոն Ասլանյան

Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։ Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Սիրելի´ հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց։

Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ուշադրության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՔԿԾ և ՔԿՀ ղեկավարությանը, բոլոր աշխատակիցներին`սրտացավ վերաբերմունքի և իրենց ծառայողական պարտականությունները որակյալ կատարելու համար, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմին` օպերատիվ և սրտացավ վերաբերմունքի համար։

Փառք Աստծո, ինձ մոտ բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է»,- նշել է Ասլանյանը։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան
23:02 Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հիշատակել է Փաշինյանին և Ալիևին
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
22:18 Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մրցակից չունի
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
22:35 Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch