Երևան +16°
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 21:46 24-07-2022

Մասկը սիրավեպ է ունեցել Սերգեյ Բրինի կնոջ հետ, որի պատճառով միլիարդատերերի ընկերությունը խզվել է. WSJ

SpaceX-ի հիմնադիր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը 2021թ․-ի աշնանը կարճ սիրավեպ է ունեցել Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիկոլ Շանահանի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով, հենց դա է Բրինին դրդել այս տարվա սկզբին ամուսնալուծության հայց ներկայացնել և վերջ դրել երկու ձեռնարկատերերի երկարատև ընկերությանը:



Բրինն ու Մասկը վաղեմի ընկերներ են եղել։ Tesla-ի ղեկավարը պատմել է, որ երկար տարիներ գիշերել է Սիլիկոնյան հովտում գտնվող Բրինի տանը։

Bloomberg-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Բրինը ամուսնալուծվում է իր երկրորդ կնոջից՝ Շանահանից։

Նա կնոջից բաժանվում է երեք տարվա համատեղ կյանքից հետո։ Դատական ​​փաստաթղթերի համաձայն, Բրինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ վկայակոչելով «անհաշտելի տարաձայնությունները»:

Ամուսինները, որոնք երեք տարեկան որդի ունեն, փորձում են գաղտնի պահել ամուսնալուծության հետ կապված մանրամասները և դատարանին խնդրել են կնքել փաստաթղթերը։

Փաստաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, Բրինն ու Շանահանը ամուսնական պայմանագիր են կնքել, քանի որ նրանց հարաբերությունները սկսվել են այն ժամանակ, երբ նա արդեն միլիարդատեր էր։ Բայց քանի որ գործը քննվում է մասնավոր դատավորի կողմից, «մենք երբեք չենք իմանա ամուսնալուծության մանրամասները», ասել է Մոնիկա Մազեյը՝ Սան Ֆրանցիսկոյում Sideman & Bancroft LLP-ի գործընկերը:

Սերգեյ Բրինը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում է։ Միլիարդատերը սկսել է հանդիպել Նիկոլ Շանահանի հետ 2017 թվականին, իսկ երկու տարի անց զույգն ամուսնացել է։ Բրինը նախկինում ամուսնացած է եղել կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Անե Վոյժիցկիի հետ, որն ամուսնալուծությունից հետո միլիարդատեր է դարձել։