Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:21 19-07-2022

27-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 52-ամյա երեք տղամարդկանց

Հուլիսի 18-ին, ժամը 00.53-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի և գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 52 տարեկան տղամարդ: Ժամը 02.45-ին նույն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 52-ամյա տղամարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու: Ժամը 06.09-ին հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. կտրած-պատռած վերքով բուժօգնության էր տեղափոխվել 52-ամյա ևս մեկ տղամարդ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները վնասվածքները ստացել են Նոր Նորքի 4-րդ զանգվածում: Հուլիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Թևոսյան փողոցի արտադրամասի բակում վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածների, 27-ամյա երիտասարդի և այլ անձանց միջև։

Վիճաբանության ընթացքում էլ 27-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել 52-ամյա երեք տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում